Search
Close this search box.

Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի

Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի, հնարավոր է մեկ տարի անցումային շրջան տրվի ծննդատանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ծննդատների փակման մասին հարցին։

Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են վերջին օրերի քննարկումների արդյունքում` հաշվի առնելով այն, որ Եղվարդի ծննդատանը գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին` տարեկան 150 ծնունդ։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի գրանցվել է 136 ծնունդ։

Please enter a valid URL