«Առավոտյան մեր աշխատակիցները` ձկներին՝ լճերի տեղափոխությամբ էին զբաղված, բնականոն աշխատանքով էին զբաղվում, այդ ժամանակ համայնքի ղեկավար՝ Հովիկ Թադևոսյանը մոտիկացավ, էլի նույն պատմությունը ստեղծվեց՝ մեր ձկներն է, մեր լճերն է, իմ տարածքն է, իրավունք չունեք, քաշքշոցներ ու խոչընդոտներ պետք է լիներ, դրա համար դիմեցի մեր անվտանգության ծառայողներին՝ հաղորդում տվեցին ոստիկանություն»,- նշեց «ՌԱՊՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Կեսոյանը:
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 24-ին, Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանից ահազանգ էր հնչել՝ մի խումբ քաղաքացիներ, մոտ 60 հոգի, ներխուժել են ձկնաբուծարանի տարածք: Այնուհետև հարձակվել՝ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, վնասել տեսախցիկը:
Մանրամասները՝ տեսաանյութում: