Երեկ՝ հունվարի 13-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հունվարի 12-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 13:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու աջակողմյան հատվածում գտնվող պատուհանի ճաղավանդակների պտուտակահանները հանելու միջոցով ներս են մտել եկեղեցի և տեխնիկական միջոցով կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած ողջ գումարը:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: