ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները: Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին, դա անթույլատրելի է։ Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում։