Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. վերջինիս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Վիճակը ծանր է, բազմիցս էր պաշտպանական խումբը բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, սակայն անտեսվում էր։ Ավելին, բազմիցս դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու, քանի որ արգելք էր հանդիսանում առողջության հետ կապված, նորից անհիմն մերժել են», — ասել է Լևոն Բաղդասարյանը։
Նա նշել է, որ պաշտպանական կողմը երկու օրից հայտարարությամբ է հանդես գալու։
Փաստաբանն ասել է, թե Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։
«Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա», — ասել է փաստաբանը։