Մոլդովայում խոզի գրիպից, (AH1N1) վիրուսից ռուսաստանցի տղա երեխա է մահացել, հայտնում է Sputnik Молдова-ն։
«Երեխան դեկտեմբերի 30-ին Ռուսաստանից ժամանել է Կիշինև, իր մայրիկի հետ: Այնտեղ տղան հանկարծ իրեն վատ է զգացել: Դեկտեմբերի 31-ին նրան հոսպիտալացրել են Մոր և երեխայի բժշկակական կենտրոն: Սկզբում երեխայի մայրը հրաժարվել է հիվանդանոցից»,-ասել է Կիշինևի քաղաքապետարանի սոցիալական բարեկեցության և առողջապահության վարչության պետ Տատյանա Բուչարսկին։
Նրա խոսքերով երեխայի մոտ հաստատվել է AH1N1 գրիպը: Հիվանդանոցում փոքրիկի վիճակն ավելի է վատթարացել և նա մահացել է հունվարի 8-ին: Տղան չորս տարեկան էր, նա Ռուսաստանի քաղաքացի էր: