Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վաղրամյանը Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մարկոսյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: