Search
Close this search box.

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Պետական կառույցից որեւէ մեկնաբանություն չտվեցին, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը՝վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում։ հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն»,- Նշված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Չնայած օրենսդրական արգելքին՝ դեկտեմբերի 27-ին դատախազությունը բավական ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՍԴ նախագահին մեղսագրվող արարքների վերաբերյալ։

Please enter a valid URL