Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում հայտնի հեղինակություն է մահացել է

Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում մահացել է դեռ սովետական տարիներից ինչպես Շենգավիթում ու 3-րդ մասում, այնպես էլ հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Սարգիս Մանասերյանը, ով ավելի շատ հայտնի էր «Սքե» մականվամբ: Ս. Մանասերյանի մահվան առթիվ մեծ թվով շենգավիթցիներ ու 3-րդ մասի բնակիչներ իրենց ցավակցությունն են հայտնում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 14-ին, Վերին Շենգավիթ 11-րդ փողոցում: Ս. Մանասերյանը հայտնի է ոչ միայն իր մարդկային հատկանիշներով, այլ նաև միշտ կանգնած է եղել արցախյան պայքարի, այդ թվում նաև՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զինվորներին սատար կանգնելու գործում և երբևէ չի ցանկացել այդ մասին բարձրաձայնվի:

Please enter a valid URL