Search
Close this search box.

Բարևեք Նոնային, Արտյոմին և Դավիթին. Մարիամ Փաշինյանի պատասխանը ԱԱԾ նախկին պետ Վանեցյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին»:

Please enter a valid URL