Search
Close this search box.

Կրակոց Արարատի մարզում. 35-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի;

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

Please enter a valid URL