ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին:
Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը:
Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում: