Search
Close this search box.

Հրազդանում տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ

Կոտայքի մարզում տղամարդը մեղադրվում է անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ 2019թ.–ի օգոստոսի 17–ին ցերեկը տղամարդը Հրազդանի շենքերից մեկի շքամուտքում փորձել է անառակաբարո գործողություններ կատարել 15–ամյա մի աղջկա նկատմամբ, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Մեկ շաբաթ անց տղամարդը նմանատիպ գործողություն է կատարել նաեւ 12–ամյա մի աղջկա նկատմամբ։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով եւ 34-142–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով։ Նա կալանավորվել է։

Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Please enter a valid URL