Search
Close this search box.

Վթարից առաջ կործանված ուկրաինական ինքնաթիռի օդաչուն երկխոսություն է վարել Թեհրանի հետ

Ուկրաինայի միջազգային ավիաընկերության (UIA) Boeing 737-800-ի օդաչուն երկխոսություն է վարել Թեհրանի օդանավակայանի հետ մինչև վթարի վերջին վայրկյանը: Այս մասին ասել է UIA-ի ղեկավար Եվգենի Դըխնեն՝ հայտնում է TASS-ը:

Ըստ նրա՝ հետաքննության նյութերում կան ապացույցներ, որ օդաչուն համաձայնեցրել է երթուղին: Բացի այդ, Դըխնեն նշել է, որ անձնակազմը բանակցություններ է վարել դիսպետչերի հետ, որը ցույց է տվել, թե ինչպես վարվի երթուղում: UIA-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ չի կարող որևէ խոսք լինել երթուղու փոփոխման մասին:

Այն մասին, որ ինքնաթիռը չի փոխել երթուղին, փաստել է նաև ընկերության փոխնախագահ Իգոր Սոսնովսկին: Նա նշել է, որ ինքնաթիռը, դիսպետչերի հրահանգների համաձայն, 15 աստիճանով աջ է թեքվել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (KSIR) ռազմական տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ իրանական ՀՕՊ համակարգի օպերատորը ուկրաինական Boeing 737-800-ը դիտել է որպես թշնամու թիրախ: Հաջիզադեի խոսքով՝ օպերատորը որոշում կայացնելու համար հինգ վայրկյան է ունեցել, և նա սխալվել է՝ հրթիռ արձակելով թիրախի ուղղությամբ:

Please enter a valid URL