Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստին տուժողներից մեկը, խոսքն ուղղելով պաշտպանական կողմին, ասել է. «Թող հարգեն մարտի 1-ը թե չէ…»:
Այս հայտարարությանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Ուզեցի ճշտել, թե ինքն ինչ էր ասում ՝ այ այդ՝ «թե չէ» բառից հետո, ձայնագրությունը կլսենք, կճշտենք թե ինչ էր ուզում ասել, «թե չէ» ասելուց հետո ինչ էր ուզում ասել, կգնահատենք նրա քայլը և կհասկանանք, թե ինչ քայլի կդիմենք մենք»:
Հարցին, թե այս պահին չե՞ն համարում, որ այն սպառնալիք էր իրենց հասցեին, Հայկ Ալումյանն ասել է. «Գիտեք, կոնտեքստից ինձ այդպես թվաց, բայց ես չեմ ուզում վերջնականապես եզրակացնել, կլսենք, ավելի մանրամասն, կորոշենք՝ ինչ անել»:
Իհարկե, սկզբունքորեն այն կարծիքին եմ, որ դատավարության ընթացքում հնարավորինս պետք է զերծ մնալ էմոցիանալ գանահատականներից, այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են տարընթեցումների, տարբեր շահարկումների տեղիք տալ։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչն է հարուցում զոհերի, տուժողների իրավահաջորդների արդարացի զայրույթը։
Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը հետևականորեն ձգձգում են դատավարության ըստ էության մեկնարկը․ գործընթացը հայտնվել է փակուղում կրկնվող միջնորդությունների, քաղաքաղական ենթատեքստ ունեցող հայտարարությունների հետևանքով։ Դժվար է հստակ ասել, թե որն է երկրոդ նախագահի պաշտպանական մարտավարության իրական մոտիվը։
Ենթադրելի է՝ Քոչարյանը կարծում է, որ բուն դատավարության մեկնարկը, փաստական նյութերի, ցուցմունքների հրապարակումը ի չիք է դարձնելու քաղաքական հետապնդումների միֆը, լեգենդը, որը հյուսվել է անցած մեկ ու կես տարվա ընթացքում։ Ինքնին կանխատեսելի է, որ այս պարագայում երկրորդ նախագահի աջակիցների փոքրաթիվ բանակը ավելի սակավամարդ կդառնա, մանավանդ, որ Քոչարյանի թիմը վերջին շրջանում օբյեկտիվոերն չի կարողնաում խաղարկել, այպսես կոչված, ռուսական գործոնը։
Մյուս կողմից՝ Քոչարյանը հույսը դրել է ներքաղաքական իրավիճակի որոշակի փոփոխության վրա։ Սա էլ թերևս խոսում է երկրորդ նախագահի քաղաքական ադեկվատության կորստի մասին։ Գործող իշխանության վարկանիշն, իհարկե, անկում է ապրում, սակայն դրա հետևանքով չի փոխվում հասարակության կոնսոլիդացված բացասական վերաբերմունքը երկրորդ նախագահի անձի ու Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման անհրաժետության հարցերում։
Տուժողի էմոցիոնալ ռեպլիկը գուցե անընդունելի է քրեադատավարական տեսանկյունից, սակայն զուրկ չէ օբյեկտիվության բաղադրիչից։ Ավելին՝ եթե հասարակությունը հույսը կտրի արդար դատավարության հեռանկարից ու կորցնի հավատն առ այն, որ իշխանությունը կարող է օբյեկտվորեն բացահայտել նախկին համակարգի կատարած հանցագործությունները, ապա երկրում կարող է սկսվել, այսպես ասած, ինքնադատաստանի փուլը։ Ըստ այդմ՝ տուժողը ոչ թե սպառնում էր Քոչարյանին կամ որևէ մեկին, այլ ընդամենն ահազանգում էր, թե ինչ հետևանքի կարող է հանգեցնել դատավարությունը ձգձգելու Քոչարյանի մարտավարությունը։ Սա այն է, ինչից ամենաշատը սարսափում է Քոչարյանը։ Նման սցենարներից խուսափելու համար՝ երկրորդ նախագահը պետք է հնարավորինս արագ գիտակցի, որ իր պրոբլեմը ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, այլ՝ իրեն մերժող հասարակությունը։
Նյութի աղբյուր՝ 1in.am