Իրաքում սպանել են Ruptly գործակալության օպերատոր Սաաֆ Գալիին: Այս մասին հայտնել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Իրաքում անհայտ զինված անձինք սպանել են մեր օպերատոր Սաաֆ Գալիին: Նա ակտիվորեն նկարահանել է նյութեր տարածաշրջանում մեր Ruptly վիդեոգործակալության համար: Մենք կանենք ամեն ինչ նրա ընտանիքին օգնելու համար»,- Telegram-ի էջում գրել է Սիմոնյանը: