Search
Close this search box.

Ողբերգական դեպք. Ոստիկանության կողմից որպես անհայտ որոնվող 24-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հրազդանի կիրճից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղ ժամը 00:35-ի սահմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Գրիգորյանն էր, ոնց ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL