Չինական Ուուհան քաղաքում (Խուբեյի նահանգ) 61-ամյա տղամարդը մահացել է թոքաբորբից, որը զարգացել է նախկինում անհայտ վիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բացի այդ, հիվանդի մոտ ախտորոշվել է լյարդի հիվանդություն, որովայնի խոռոչում ուռուցք է հայտնաբերվել: Նշվում է, որ դրա պատճառով բժիշկները չեն կարող վստահորեն ասել, որ մահվան պատճառը դարձել է անհայտ վիրուսը:
Ենթադրվում է, որ վարակը փոխանցվում է կենդանիների հետ շփման, ինչպես նաև հում ծովամթերքի օգտագործման արդյունքում:
Մի քանի շաբաթ է, ինչ «անհայտ ծագման թոքաբորբն» ակտիվորեն տարածվում է Խուբեյում:
Դեկտեմբերին արձանագրվել է վարակի 27 դեպք, հունվարի 5-ի դրությամբ 59 վարակված դիմել է բժշկական օգնության:
61-ամյա տղամարդու մահը դարձել է առաջինը: