Search
Close this search box.

«Առինջ մոլի» տնօրինությունը հորդորում է

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ,
Լրատվամիջոցներում նյութ է շրջանառվում, թե իբր «Առինջ մոլ»-ի տաղավարներից մեկում ապօրինի վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք՝ մասնավորապես գուլպա:
Եվ չնայած «Առինջ մոլ»-ի տարածքում գտնվող տաղավարները վարձակալական հիմունքներով տրված են անհատ ձեռներեցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հերքել սույն ապատեղեկատվությունը, և իրազեկել հանրությանը, որ տվյալ տաղավարում վաճառվող ապրանքատեսակի վրա բացակայում է «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» մակնշումները:

Ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Ի դեպ, պիտակի վրա առկա է շտրիխ-կոդ և արտադրողի հասցեն, որն առաջնային պայման է ապրանքի՝ վաճառքի ենթակա լինելու հարցում:
Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ «Առինջ մոլի» անունը արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից:

«Առինջ մոլի» տնօրինություն

Please enter a valid URL