Search
Close this search box.

«Լույսը բարի չէր, բայց բերեց ճշմարտություն». Ուկրաինայի նախագահն արձագանքել է Իրանի խոստովանությանը

Ուկրաինան Իրանից ակնկալում է մեղքի լիարժեք խոստովանություն, ճշմարտության լիարժեք պարզում, մեղավորների պատժում և փոխհատուցումների վճարում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա արձագանքել է Իրանի հայտարարությանն այն մասին, որ իրենք են պատահմամբ խոցել ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը։

«Լույսը բարի չէր, բայց բերեց ճշմարտություն», – գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում։

Արդեն թվարկվածից բացի, Զելենսկին պահանջել է, որ ուկրաինացի մասնագետները լիարժեք հասանելիություն ունենան ինքնաթիռի կործանման հետաքննությանը։

Please enter a valid URL