Հունվարի 10-ին ժամը 11։00-ին իրենց երեխաներին կորցրած մայրերը հայտարարել են համահայկական բողոքի ակցիա։
«Հայոց Մայրերը և աշխարհասփյուռ հայերը պահանջում են օր առաջ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և գործով համամասնակից անձանց:
Աշխարհասփյուռ հայություն դուք էլ կարող եք միանալ մեր ակցիային ՝ Ձեր քաղաքներում, գյուղերում, բակերում, Սփյուռքում՝ Հայկական եկեղեցու մոտ կամ հայկական հյուպատոսարաններում ։
Բավական է նրանք մնան ազատության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։
«Հավաքվում ենք ՀՀ գլխավոր դատախազության դիմաց արտահայտելու մեր բողոքն ու պահանջը»,- ArmLife.am-ին տեղեկացրեց «Հայոց Մայրեր» հասարակական շարժման ղեկավար Հայկուհի Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Այնուհետև Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ, մերժեց կալանքի միջնորդությունը, իսկ Ռազմիկ Աբրահամյանը հայտնվեց ազատության մեջ: