Իրանը հայտարարել է, որ «Նահատակ Սուլեյմանի» օպերացիայի շրջանակներում հարվածելու է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքին ու իսրայելական Հայֆային, եթե այդ երկրների տարածքներից օդանավեր օդ բարձրանան իր վրա հարձակվելու համար: Այս օպերացիան պատասխան է Ղասիմ Սուլեյմանիի սպանությանը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին մասնակից է համարում իր հրամանատարի սպանությանը. «Այս հանցագործության շրջանակներում մենք Իսրայելին առանձին չենք դիտում ԱՄՆ-ից»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին: Զոհերի ու նյութական կորստի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան, սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով, օդանավեր են կործանվել, կան նաև զոհեր: