Search
Close this search box.

«Իրանի համաչափ պատասխանն ամերիկյան գործողությանը ավարտված է». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իրանն օգտվել է ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի համաձայն սահմանված ինքնապաշտպանության իրավունքից։ Իրանի համաչափ պատասխանն ամերիկյան գործողությանը ավարտված է։ Հարվածներ հասցվել են այն ռազմաբազաներին, որտեղից հարձակում էր կատարվել Իրանի քաղաքացիների վրա։ Իրանը չի փնտրում պատերազմ և չի ցանկանում, որ լինի վիճակի լարում, սակայն պաշտպանվելու է ցանկացած ագրեսիայի դեպքում»։

Please enter a valid URL