Search
Close this search box.

Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորման հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ 08/01/2020

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09:45-ին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, եւ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Ինչից հետո ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննությունն սկսվել էր նույն օրը, ապա հետաձգվել մինչ այսօր: Դատական նիստը նախագահում է դատավոր Գագիկ Պողոսյանը:

Ավելի վաղ՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, նույն քրեական գործով Նորայր Փանոսյանը կալանավորվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Դրա դեմ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին բավարարել էր բողոքը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Նշենք, որ Նարեկ Փանոսյանը 2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը: Քրեական գործը, որը սկզբնապես քննվում էր Քննչական կոմիտեում, վերաբերում է հենց այդ շրջանին:

Please enter a valid URL