Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են մեքենաներ, որոնցից մեկը հայտնվել է կանգառում. կան վիրավորներ, վարորդներից մեկը գեներալ–մայոր է

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 36 DF 370 համարանիշի, Lexus RX 350 մակնիշի 01 ԼM 002 համարանիշի, Opel մակնիշի 35 XL 265 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Lada Priora մակնիշի B 806 PT 123 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝բախման հետևանքով Hyundai-ը կողարջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում կոչումով՝ գեներալ-մայոր է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL