Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ Ամերիկա-Իրան դիմակայությունը մտնում է ռազմական փուլ։ Հունվարի 8-ի գիշերը իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է։
Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը Իրանի առաջին ռազմական պատասխանի մասին տեղեկությունները ստացվել են Երեւանի ժամանակով գիշերը ժամը 4.00-ին։
Հակամարտությունը ռազմական փուլ թեւակոխելու մասին տեղեկությունները հաստատում են ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցները։ Իրանի պետական լրատվամիջոցները դեռեւս լռություն են պահպանում։