Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ինչու էր Քոչարյանի աջակից Դիանան 2016թ․ ապրիլյան պատերազմի օրերին գործում Հայաստանի, Արցախի ու հայկական զինված ուժերի դեմ»

 Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այդուամենայնիվ, թեպետ Քոչարյանի աջակից Դիանան զղջում է ու խոստովանում է օրերս իր կատարած արարքը ու պատճառաբանում, որ այդպիսի գործունեություն ծավալել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու կամպանիայի շրջանակներում, անպատասխան է մնում, թե նա ինչու էր 2016թ․ ապրիլյան պատերազմի օրերին գործում Հայաստանի, Արցախի ու հայկական զինված ուժերի դեմ․․․

Պետք է պարզել, որ եթե այն ժամանակ այս մի Դիանան չի եղել, ապա այդ որ Դիանան է աշխատացրել այդ ֆեյքին։ Ակնհայտորեն այս պրոֆիլը կապ ունի հայտնի ֆեյքերի ֆաբրիկայի հետ, որին նաև իմ վրա բաց էին թողել 2016թ․ ապրիլյան պատերազմի շրջանում, ինչի մասին հիշեցրել եմ այսօր կեսօրին։

Եւ այսպես՝ հարցն է․ եթե այժմ Դիանան Հայաստանի անվտանգության դեմ է գործել, քանի որ Քոչարյանն անազատության մեջ է, ապա 2016-ին Քոչարյանն ազատության մեջ էր ու նրա խնդիրը չկար։ Ո՞ւմ կամ ո՞ր կենտրոնների հանձնարարությամբ էր նա այն ժամանակ գործում Հայաստանի ու Արցախի դեմ:

Ու հանկարծ միամիտ չլինեք, թե Դիանայի ֆեյքի տակ մեկ մարդ է գործել․․․․ ԱԱԾ-ն պարտավոր է հայտնաբերել ողջ ցանցը։ Հանրությունը և ես դա ենք սպասում»:

Please enter a valid URL