Հունվարի 2-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թեւեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ, կ ա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհամերձ քարերին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւոր Լյովա Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետեւ՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ եւ մահացել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետեւ՝ հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած Լյովա Մ․-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն էր: