այսօր՝ հունվարի 2-ին, շմոլ գազի թունավորմամբ հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։ Ժամը 20;20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ընտանիքի անդամները իիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։