Search
Close this search box.

Նախարարի ընկերոջը պատկանող կենտրոնում ապօրինի հատվել են «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի ծառեր

Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են «քոքից» կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի մի քանի կտրած ծառեր։ SHAMSHYAN.com-ը փորձում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պարզել՝ արդյո՞ք տեղյակ են կատարվածի մասին և արդյո՞ք կտրված ծառերն օրինական են կտրվել, թե՞ հերթական ապօրինի ծառահատումն է տեղի ունեցել ինչ-որ անձանց կողմից։

Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ նշված կենտրոնի նորանշանակ տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL