ArmLife.am-ի ձեռքի տակ է ընկել հերթական աղմկահարույց դեպքը, որը կրկին առնչվում է «Հանրապետական» ծննդատան հետ: 2012թ.-ին Արմինե Սարիբեկյանը՝ կեսարյան հատմամբ տղա երեխա է ունեցել՝ առողջ , այդ մասին հաստատել է նաև բուժանձնակազմը: Մայրը նույնպես տեսել է երեխային, հիշում է՝ այտերը վարդագույն էին, անգամ ամուսնուց կաթի շիշ են ուզել՝ ասելով, որ «բկլիկը չի կշտանում:» Այնուհետև, ծնողների համար՝ անհասկանալի պայմաններում, բժիշկները նշել են, որ երեխայի վիճակը ծանր է, ապա երեխայի հորը՝ 094 06-33-34 բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն ուղարկել` նորածինը մահացել է: Երեխայի մարմինը չեն հանձնել ծնողներին՝ հուղարկավորման համար, իսկ պնդումներին հակառակ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ նորածնի մահացած մարմինը չեն տալիս:
«Հանրապետական» ծննդատան հետ կապված վերջին աղմկահարույց իրադարձություններից հետո, ծնողների մոտ լուրջ կասկածներ կան, որ իրենց երեխան ևս կարող է ողջ լինել: Ծնողները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ՝ խնդրելով նախաքննություն իրականացնող մարմիններին պարզել՝ երեխան իրականում մահացել է, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:
ArmLife.am