ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.
Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ. սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը եւ որպես հետեւանք՝ երազանքի սահմանները:
2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա: