Երեւանում այսօր` դեկտեմբերի 30-ին, կոտրել են «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները: Այս մասին տեղեկացրել է Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։
«Չգիտեմ` ով է եղել, բայց մի բան ասեմ, արդեն չափ ու սահմանը անցնում են: Բացարձակապես անընդունելի է այս ձեւը: Ես վստահ չեմ՝ քաղաքական է եղել, թե ուղղակի, չնայած ոչ մեկի հետ կոնֆլիկտային վիճակ չկա, անձնական վիճակ չկա: Չեմ շտապում կապել մեր գործունեության հետ, բայց Աստված ոչ անի, որ սա կապված լինի մեր գործունեության հետ»,-ասել է նա՝ իրավապահներին կոչ անելով անհապաղ պարզել պատահածը։