Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուղարկավորված երեխան իմը չէ, ես նրան տեսել եմ ծննդաբերությունից հետո․ Լիաննա Դարբինյան

Գյումրիի ծննդատանը ծննդաբերած Լիանա Դարբինյանը կորցրել է իր երեխային:

Իրավաբան․net-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 10-ի լույս 11-ի գիշերը։

Ծննդատան լույսերը 16-ից 20 րոպեով անջատվել էին, հետո երկար ժամանակ երեխային չէին բերում իր մոտ, մինչդեռ բուժքույրը և բժիշկը պնդում էին, որ երեխան առողջ է խնդիրներ չկան:

Հետո պարզվեց, որ երեխան առողջական խնդիրներ ունի և նրան պետք է անհապաղ տեղափոխել այլ հիվանդանոց: Երկուսուկես ժամ տևած երեխայի տեղափոխման գործընթացը ավարտվել է մահվան գույժով:

Մայրը վստահ է, որ իր երեխան առողջ է ծնվել, որևէ խնդիր չի ունեցել, ունի կասկածներ, որ երեխային ծննդատանը փոխել են և մահացած երեխայի են տվել իրեն․ «Հուղարկավորված երեխան իմը չէ»։ Լիաննայի խոսքով՝ մահացած երեխայի քաշը, հասակը չէր համապատասխանում այն պարամետրերին, որի մասին հայտնել էին իրեն ծննդաբերությունից հետո։ Գործով փորձագետը Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն է եղել։

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որը քննիչի որոշմամբ կարճվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL