Search
Close this search box.

«Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամները փորձել են սպանել դերասան «Պոնչոյին»

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանի հաղորդման փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ 2017 թ.-ի օգոստոսին, օրը, ըստ իր հայտարարության, չի հիշում, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, ոմն «Դմակով Լյովան», Արտյոմ Վարդանյանը, Ավետիքի որդի՝ Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4 հոգի զինված հարձակվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի այն շենքի իր բնակարանի վրա:

Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ ինքը այդ հարձակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչից հետո հարձակվողներից մեկը կրակոցներ է արձակել իր ուղղությամբ ու դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Սիմոնյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան է, կասկածներ ունի, որ նշված հանցախմբի հետ կապ ունի նաև Երևան քաղաքի բնակչուհի Դիաննա Գալստյանը և իր հարևաններ Արտյոմ Մանուկյանը, Արտակ Մանուկյանը, ովքեր «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամներն են:

Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Աշոտ Պետրոսյանը սպառնացել է իրեն և իր ընտանիքի անդամներին:

Please enter a valid URL