Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:
Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:
Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»: