Search
Close this search box.

Առանձնահատուկ խմել են Ռոբերտ Քոչարյանի կենացը. մանրամասներ ՀՀԿ խնջույքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հարսնաքար»-ում հանրապետականների «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ սեւերի դաշտից, մոտ 700-800 մարդ։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նախկին նախարար Աղվան Վարդանյանը, այլք։

Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին, իր փաստաբան Ամրամ Մակինյանը, այլք։ Պատմեցին, որ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։ Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի ընկերության մասին երգը, երգել են Սպիտակցի Հայկոն, Շուշան Պետրոսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL