Տիմատին իր մտերիմ ընկերոջ չարաճճիության զոհն է դարձել։ Ամերիկա կատարած այցի ժամանակ դիմակավոր ու զինված մարդիկ նրա ռեստորան են ներխուժել ու գումար պահանջել։ Ծնկի իջած Տիմատին տևական ժամանակ չի կարողացել հասկանալ` ինչ են ուզում իրենից։
Ռեփերը խոստովանել է`կասկածներ են առաջացել միայն այն ժամանակ, երբ լսել է «ամերիկյան հատուկջոկատայինների» (նրանք դերասաններ էին) ընդգծված ակցենտը։
«Միանգամից չհասկացա` ընդհանրապես ինչ է տեղի ունենում, քանի որ Նահանգներում նման բաներ պատահում են, ու այդ պահերին ավելի լավ է չթփրտալ։ Անկեղծ ասեմ. մի 30 վայրկյան իսկապես հավատացել եմ։ Հետո փորձում էի հասկանալ` ով է դիմակի հետևից ակցենտով բղավում»,–ասել է ռեփերը։
Տիմատին խոստացել է վրեժ լուծել ընկերոջից, ընդ որում, նրա պրանկը շատ ավելի նման կլինի իրականությանը։
«Վիտալի, սիրելիս, արի Մոսկվա` ես այնպիսի պրանկ կազմակերպեմ, երրորդ օրը միայն հասկանաս, որ դա կատակ է»,–սպառնացել է ռեփերն ընկերոջը։
Պրանկը նկարահանվել է Տիմատիի ռեստորանում, որը վերջերս է բացվել Լոս Անջելեսում։ Հաստատության առաջին հյուրերն էին Ջասթին Բիբերն ու նրա կինը` Հեյլին։ Իսկ ռեփերի կինը` Անաստասիա Ռեշետովան, չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը։ Նա մնացել է տանը իրենց երկու ամսական որդու` Ռատմիրի հետ։