Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ապագան դա մեր սերունդն է, այս գործընթացում նրա դերը նշանակալի է». Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան

Ինչպես արդեն հայտնել ենք` դատարանը մերժել էր Ռազմիկ Աբրահամյանի գործով կալանքի միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրա փաստաբանը նշել է. «Ինձ համար ցավալի է, որ մի քանի կանայք կարողացել են մեծ ալիք բարձրացնել, անընդհատ խոսում են Ռազմիկ Աբրահամյանի մասին՝ ով է Ռազմիկ Աբրահամյանը: Ես ուզում եմ մի երկու խոսք ասեմ այն մասին, որ շատ է խոսվում, թե ինչու համար հենց Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած ինստիտուտից է իրականացվել էդ էրեխեքի որդեգրումը և այլն: Դա մամուլը շատ բացասականորեն է մեկնաբանում և կապում է Ռազմիկ Աբրահամյանի անձի հետ, բայց իրականում դա ունի իր պատճառը, որը որ չգիտես՝ ինչու, նախաքննության մարմնի կամ հանրային քննարկումների ժամանակ չի բարձրացվում: Ստեղ լուրջ պատճառ կա. պատճառն այն է, որ ՀՀ-ում այն ինստիտուտը, որը գլխավորում է Ռազմիկ Աբրահամյանը, ունի միակ բաժանմունքն ամբողջ հանրապետությունում, որտեղ իրականացվում և կազմակերպվում է միայնակ մայրերի, չհաշվառված, չհետազոտված կանանց, ինչպես նաև սեռավարակներով, այլ վարակիչ վարակներով վարակված կանանց ծնելիությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Please enter a valid URL