Search
Close this search box.

Ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 3 երեխա, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 21-ին հերթական շմոլ գազի թունավորման դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն Այնթափ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարկ Գ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մասիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Գոռ Գ-ն, 11-ամյա Քնարիկ Գ-ն, 67-ամյա Քնարիկ Գ-ն, իսկ կարճ ժամանակ անց, ժամը 22։20-ին, ահազանգ է ստացվում «Մուրացան» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Սուսաննա Հ-ն։

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL