Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ի դեպ, Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:
Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք նաև, որ դատավոր Դավիթ Բալայանը՝ ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը, փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները նրան խոչընդոտեցին և նա վայր ընկավ։ Նրա հայրը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:
https://youtu.be/xBfLjAb2iYk