Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Տիգրանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 32 ԼՍ 646 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 233 կմ հատվածում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Տ. Տիգրանյանն ու նրա ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 23-ամյա Էդիկ Մաշուրյանը և 21-ամյա Հարութ Յոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։