Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Դեկտեմբերի 21-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ Արմեն Ս.-ի նկատմամբ, ով հանցագործ աշխարհում ավելի շատ հայտնի է «Սիցիլ» մականվամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը կալանքի որոշում կայացնի «Սիցիլի» նկատմամբ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել նաև ոստիկանության Էրեբունու բաժինը:

Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե «Սիցիլը»՝ ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։

Ոստիկանները պարզել էին, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել էին դեպքի վայր, որտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ ժամը 22:00-ի սահմաններում Երկաթուղայինների 2-րդ փողոցի 5-րդ տան դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա Արմեն Ս.-ն իր մոտ պահվող ատրճանակից կրակել էր Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանի կրծքավանդակին:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս մահացած վիճակում Արման Սողոմոնյանի կողմից վարած BMW մակնիշի 03 VՏ 101 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Please enter a valid URL