Հրապարակվել է ճապոնական All Nippon ավիաընկերության Boeing 767-ի արտակարգ վայրէջքի տեսանյութը: Համապատասխան տեսանյութը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Nippon TV լրատվական պորտալը։
Ինքնաթիռը, որը դեկտեմբերի 19-ին թռչել է Տոկիոյից 246 չվերթով, շտապ վերադարձել է Ֆուկուոկայի օդանավակայան՝ այրվող շարժիչի պատճառով: Վայրէջքի ժամանակ որևէ մեկը չի տուժել։