«Անգամ արաբները այդքան ձյուն չէին երազել, որքան վերջին 3 տարիներին հայերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։