Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողին». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Սարգսյանին։ Բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, արդեն հինգ օր է հիվանդանոցում է։

Ոստիկանության պաշտոնյաների հետ զրույցից հասկացա, որ դեռևս գործ հարուցված չէ, նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»:

Please enter a valid URL