Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումի աստիճանավանդակի բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս պահին Արաբկիրի ոստիկանները բաժնի պետ օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը թափառաշրջիկ էր և հնարավոր է՝ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։