Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ ի դեմս դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Պաշտպանները բողոքարկում էին Երևանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով մերժվել էր գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Please enter a valid URL