«Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։ Այսպիսով ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում +10 աստիճանի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։