Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ ձեզ. լրագրող Վահագն Ղուկասյանը՝ ՊՊԾ աշխատակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջից տեղեկացա, որ վարչապետը իր ընտանիքի անդամների հետ միասին կառավարական ամառանոցից աննկատ դուրս են եկել։

Մոտ մեկ ամիս առաջ, երբ ես իմ ավտոմեքենան կանգնեցրել էի ՀՀ ԱԺ մուտքերից մեկի մոտ, ինձ մոտեցան ԱԺ տարածքի ոստիկանները և շատ քաղաքավարի ու նրբանկատորեն հետաքրքրվեցին, թե ինչ ավտոմեքենա է, ինչու եմ կանգնեցրել այնտեղ։ Լավ հասկանալով, թե որն է հետաքրքրության պատճառը, իբրև մեքենայիս մեջ կատարածս աշխատանքը ցույց տալու համար ինքս բացեցի ետևի խցիկը, որպեսզի պահպանության աշխատակիցները իրականում տեսնեն մեծ և փակ խցիկ ունեցող մեքենայի անվտանգ լինելը։
Իսկ վերջում շնորհակալություն հայտնեցի իրենց ծառայությունը կատարելու համար։

Երբ մի քանի օր առաջ, ՀՀ կառավարությունում հանդիպում ունեի և նշանակված ժամից բավականին շուտ էի գնացել, որպեսզի ավտոմեքենաս կայանելու տեղի խնդիր չունենամ, դարձյալ ինձ մոտեցան անվտանգության աշխատակիցներ և շատ քաղաքավար և նրբանկատորեն հետաքրքրվեցին․․․ ես նրանց նույնպես շնորհակալություն հայտնեցի իրենց աշխատանքի համար։

Երբ ամիսներ առաջ Երևանի կենտրոնում վարչապետ Փաշինյանը ոտքով քայլում էր, իսկ ես այդ օրերին շատ էի ցանկանում իր հետ զրուցել, բայց ինքս չմոտեցա իրեն, այլ միայն այնքան, որ տեսադաշտում լինեմ՝ «եթե վարչապետը նպատակահարմար գտնի զրուցելու, ինքն ինձ կկանչի»։ Դա նկատեցին նաև անվտանգության աշխատակիցները և իմ հետ զրույցի բռնվեցին, հետաքրքրվեցին և երբ ներողություն ասելով փորձեցին բացատրել, որ դա իրենց աշխատանքն է, ես պատասխանեցի՝ «Դուք ներողություն խնդրելու կարիք չունեք, և ես շնորհակալ եմ, որ ուշադիր եք։

Եվ ճիշտ հակառակը, եթե չնկատեիք, եթե ինձ ձեր տեսադաշտում չվերցնեիք, չսևեռվեիք անընդատ ձեր շուրջը պպտվելուս հանգամանքով, դա ինձ կբարկացներ և ես ձեզ կմեղադրեի անտարբերության ու լավ չաշխատելու համար»։

Ուզում եմ ասել որ, երբ ՊՊԾ աշխատակիցները իրենց գործն են անում, ես իրենց շնորհակալություն եմ հայտնում, իսկ հիմա, երբ Հանրապետության առաջին դեմքը ՊՊԾ աշխատակիցներից աննկատ դուրս է գալիս կառավարական ամառանոցից, ես իրենց ասում եմ՝ ԱՄՈԹ ՁԵԶ

Լրագրող Վահագն Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL